Ազգությամբ հայ բռնցքամարտիկ Արմեն Հովսեփյանը, ով հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, կմենամարտի մեքսիկացի մարզիկ Ավգուստո Գամեսի հետ:
Հովսեփյանը մենամարտում է երկրորդ կիսածանր քաշային կարգում և անց է կացրել 13 մենամարտ, որոնցից 11-ում հաղթել է (9-ը` նոկաուտով), իսկ երկու անգամ կրել է պարտություն: Գամեսն իր ակտիվում ունի 26 մենամարտ` 13 հաղթանակ (10-ը` նոկաուտով), 12 պարտություն և 1 ոչ-ոքի:
Բռնցքամարտիկների հանդիպումը կկայանա դեկտեմբերի 16-ին` Վերնոնում (Կալիֆոռնիա):