2011 թվականին Շվեյցարիայի կառավարությունը՝ Շվեյցարիայի տնտեսական հարցերի պետական քարտուղարությունը (SECO) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC), Ադրբեջանի տնտեսությունում ծրագրում է ներդնել 6-8 մլն դոլար: Այդ մասին Тrend-ին հայտնել է Ադրբեջանում SECO-ի և SDC-ի ներկայացուցիչ Ֆիլիպ Քյոլերը:
«SECO-ի շրջանակներում նախագծերի ֆինանսավորման համար տարեկան հատկացվում Է չորսից մինչև վեց միլիոն դոլար, իսկ SDC-ի շրջանակներում՝ մինչև 2 մլն դոլար»,- ասել է Քյոլերը: Նա նշել է, որ այս տարի երկրի էկոնոմիկայում շվեյցարական ներդրումները որոշ չափով պակաս են եղել այս գումարից, սակայն եկող տարի սպասվում է SECO-ի գծով մոտ 4,5 մլն դոլարի, իսկ SDC-ի գծով՝ 2 մլն դոլարի տրամադրում: