«РИА Новости»-ի հաղորդմամբ, Ռուսաստանի սպորտի, տուրիզմի և երիտասարդության հարցերով նախարար Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ 2011 թ. կառավարությունը սպորտի զարգացմանը կտրամադրի 42 մլրդ ռուբլի: «2011 թ. բյուջեում նոր առանձին դրույթ է ավելացվել ֆիզկուլտուրայի և սպորտի վերաբերյալ, որին կհատկացվի 42 մլրդ ռուբլի: Հատկացված գումարի մեծ մասը (28 մլրդ) կտրամադրվի Ռուսաստանում մասսայականություն վայելող սպորտաձևերի զարգացմանը: Հատկացումներ կլինեն նաև մանկապատանեկան սպորտի զարգացմանը, կկառուցվեն նոր մարզադահլիճներ»: