Եմենի հարավում մահապատժի է ենթարկվել առնվազն 20 եմենցի, որոնք կասկածվում էին ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ:
Ինչպես հայտնում է Saudi News Today պարբերականը՝ հղում անելով քուվեյթյան Al-Siyasa թերթին, տեղական ցեղերից մեկի առաջնորդը պատմել է, որ «ԿՀՎ-ի գործակալները սպանվել են «Ալ-Քաիդա»-ի զինյալների կողմից: Նրանք նաև կտրել են ձեռքը տեղի 16 բնակչի, որոնց մեղադրում են գողության մեջ:
Առաջնորդը նաև ասել է, որ Աբյան մարզի բնակիչները այնքան էլ ուրախ չեն այդ երևույթների կապակցությամբ, այդ պատճառով զանգվածաբար լքում են իրենց բանակավայրերը։ Դրա արդյունքում փախստական է դարձել մոտ 150 հազար մարդ:
Վերջին ամսիների ընթացքում, քանի դեռ Եմենի նախկին նախագահը դեռ լքել պաշտոնը, երկրի հարավում ակտիվություն է նկատվում «Ալ-Քաիդա»-ի զինյալների շրջանում: Նրանք հարձակվում են զինվորների և այն գյուղերի վրա, որոնց բնակիչները հրաժարվում էին իրենց ընդունել:
Եմենի ընդդիմությունը բազմիցս մեղադրել է Սալեհին այն բանում, որ նա «Ալ-Քաիդա»-ի զինյալներին օգտագործել է երկրում անկայունություն ստեղծելու և դրանով քաղաքացիների ազատությունը սահամանափակելու համար: Ամերիկացիները, որոնք անհանգստացած են Սաուդյան Արաբիայի հարևանությամբ ահաբեկիչների առկայությամբ, նախկին նախագահին հատկացնում էին մեծ գումար «Ալ-Քաիդա»-ի դեմ պայքարի համար: Բացի այդ, ԱՄՆ-ը ակտիվորեն կիրառում է անօդաչու սարքեր Եմենում զինյալներին և նրանց բազաները ոչնչացնելու համար:








































