Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, ով շարունակում է ապաքինվել վնասվածքից, գերմանական մամուլին տված հարցազրույցում նշեց, թե Չեմպիոնների Լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում որ թիմին կցանկանար տեսնել որպես «Բավարիա»-ի հակառակորդ.
«Ցանկանում եմ, որպեսզի «Բավարիա»-ն չհանդիպի «Միլան»-ին և «Լիոն»-ին, քանի որ մենք միշտ խաղում ենք նրանց հետ: «Մարսել»-ն իդեալական տարբերակ կլիներ մեզ համար: Մենք երբեք չենք խաղացել նրանց հետ»:
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը կկայանա ուրբաթ օրը:










































