Ինչպես փոխանցում է Daily Mali-ը, Google ընկերությունը ստեղծել է մարդկային օրգանիզմի եռաչափ անատոմիական մոդել:
Նոր համակարգը, որը ստացել է Google Body Browser անվանումը, թույլ է տալիս ուսումնասիրել մարդու կառուցվածքի առանձնահատկությունները: Նրա հնարավորությունների մեջ են մտնում մարդու առանձին օրգանների ու համակարգերի ուսումնասիրությունը, ինչպես նաև օրգանների անատոմիական և ֆունկցիոնալ հնարավորությունները: Մոդելը հնարավոր է շրջել, մեծացնել և փոքրացնել:
Body Browser-ը դեռ պաշտոնապես չի գործարկվել, սակայն նրա նախափորձարկումը արդեն հասու է WebGL (3D համակարգի ծրագրեր) նոր տեխնոլոգիայից օգտվողներին: Այս համակարգը նախատեսված է զանազան եռաչափ հավելվածների ստեղծման և օգտագործման համար, որը, ինչպես ակնկալվում է, 2011թ. կդառնա զննարկիչների (browser) մեծամասնության բաղկացուցիչ մասերից մեկը: