Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Հրապարակե՛ք Վանքից անհետացած իրերի ցուցակը. «Արաքս»

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 14.12.2011: Հռչակավոր «Sotheby’s» աճուրդի տանը օրերս վաճառվել է 17-րդ դարի հայկական ձեռագիր ավետարան: Ինչպես հայտնում է աճուրդի տան կայքը, հնարավոր է, որ այն ստեղծվել է 1671 թ-ին: Գրքի նախնական արժեքը տատանվել է 4-6 հազար անգլիական ֆունտ ստեռլինգ, վաճառվել 13.750 ֆունտ ստեռլինգով: Այս մասին տեղեկացնում է «panarmenian.news» կայքէջը:

Լրատվության համաձայն մագաղաթյա ձեռագիրը բաղկացած է 271 էջից, որի վրա գրված է սև թանաքով և «բոլորգիր» կոչված տառատեսակով: Այն հարուստ է բազմաթիվ զարդանախշերով, պարունակում է թռչունների, կենդանիների և մարդկային ֆիգուրներ: Բնական ներկերի հետ օգտագործվել է նաև ոսկի: 25 x 17.5 սմ չափսի ձեռագրի ստեղծման վայրի, ավետարանչի անվան կամ ծաղկողի մասին կայքը ոչ մի տեղեկություն չի տալիս: Կազմը կարված է կտորից:

Մինչ այս պահը, մեզ անհայտ է թե որտեղից է «Sotheby’s» աճուրդի տանը հայտնվել 17-րդ դարի հայկական ձեռագիր ավետարանը: Չենք կարող մեղադրել ոչ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդին, ոչ էլ այլ կողմի: Սակայն հաստատորեն կարող ենք ասել որ եթե ապագայում հայտնաբերվի, որ հիշյալ ձեռագիր ավետարանը մաս է կազմում Սպահանի Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանից գողացված իրերին, այդ պարագային ՍՀԹ Թեմական խորհրդի անդամները, բոլորով հանդերձ, ոչ թե թերացած կլինեն իրենց պարտականություններում, այլ մեղսակցած կատարված հանցագործության մեջ. Որովհետեւ.

Սպահանի ՀԹ Թեմական խորհուրդը լինելով ընտրյալ կառույց պատասխանատվություն է կրում Պատգամավորական ժողով ընտրած՝ հայ քաղաքացիների առջեւ եւ պարտավոր էր աշխատել ԹԱՓԱՆՑԻԿ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, եւ ոչ ինչպես ինքն է հայտարարել «խորհրդապահօրէն» հարցերը լուծելու իր որոշման մասին:

Մենք կրկին անգամ Սպահանի ՀԹ Թեմական խորհրդից պահանջում ենք հայտարարությամբ հանդես գալ իր կատարած քայլերի մասին, եւ թեկուզ հապաղումով հրապարակել Վանքից անհետացած իրերի ցուցակը եւ հստակեցնել՝ որ արդյո՞ք «Sotheby’s» աճուրդի տնում հայտնված 17-րդ դարի հայկական ձեռագիր ավետարանը պատկանում է Վանքի թանգարանին թե ոչ:

Հիշեցնենք, ավարտվող տարվա հունիսի 12-ին, Լոնդոնում, երկու հայեր փորձել էին վաճառքի հանել Սպահանի Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանից թալանված 14-րդ եւ 17-րդ դարերին պատկանող հայկական ազգային ժառանգության մասունքներ, Որոնց մասին մինչ այդ որեւէ տեղեկություն չէր հրապարակել ՍՀԹ Թեմական խորհուրդը, իսկ մամուլի արդար հարցումներին ի պատասխան այդ Խորհուրդն անընդհատ պնդում էր, թե հարցը հետապնդում է «խորհրդապահօրէն»: Եվ հակառակ նրան, որ հոկտեմբերի 3-ին, Սպահանում, երեք կասկածյալներ են ձերբակալվել այդ կապակցությամբ ու նույնիսկ ոստիկանության կողմից առգրավված է «մի շարք գողացւած պատկերներ», ցայժմ Թեմական խորհուրդը չի հրապարակել թալանված իրերի ցանկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում