Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված՝ Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ:
Հանրապետության ղեկավարը և ԵՄ դեսպանները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցության զարգացմանը, ԵՄ ասոցիացման համաձայնագրի բանակցություններին առնչվող հարցերի շուրջ, ինչպես նաև ամփոփել են անցնող տարվա արդյունքներն ու խոսել հետագա ծրագրերի մասին: