Armchess.am-ից տեղեկանում ենք, որ Հայաստանի չեմպիոն, 21-ամյա գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը հաղթեց Բուլղարիայի Բանսկո քաղաքում ավարտված օփենում: Գրիգորյանը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և միանձնյա նվաճեց առաջին տեղի համար նախատեսված մրցանակը: Նշենք նաև, որ պատանի գրոսմայստորը 19 կետով բարելավեց իր վարկանիշը: