Интерфакс-ը, հղում կատարելով «Եդինայա Ռոսիա երիտասարդական գվարդիայում» (ԵՌԵԳ) ունեցած իր աղբյուրներին, հայտնում է, որ ռուս-ամերիկյան լրտեսական սկանդալում դերակատարություն ունեցող Աննա Չափմանը կարող է դառնալ «ԵՌԵԳ-ի ղեկավար:
«Երիտգվարդիայի» մամլո ծառայությունում ո՛չ հերքել են, ո՛չ էլ հաստատել այս լուրերը` խորհուրդ տալով սպասել դեկտեմբերի 22-ին կայանալիք խորհրդի նիստին: Ոչ պաշտոնական տվյալներով, Չափմանին կարող է տրամադրվել երիտասարդների ազգայնական դաստիարակության գործը:
Աննա Չափմանը ԱՄՆ-ում 2010 թ. ձերբակալված լրտեսական ցանցի առանցքային դեմքերից էր: Նրան հեռուստահաղորդավարի կարիերա էին խոստանում, սակայն այդ լուրերը չեն հաստատվել: Բացի այդ, պարզվել է, որ նա դարձել է Фондсервисбанк-ի տնօրենի խորհրդական:
Ահա թե Ռուսաստանում ինչպես են վերաբերվում «ծակված» լրտեսներին: