Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Մենք մաքուր խղճով ասում ենք, որ Ռուսաստանը՝ որպես միջնորդ, անում է իրենից կախված ամեն ինչ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Միջնորդների առաջարկներում առկա են շատ հարցեր, որոնց շուրջը դեռ կարելի է բանակցել։ Այս մասին օրեր առաջ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարը։
Մյուս կողմից էլ՝ կյանքը կանգ չի առել, և չի կարելի ասել, թե այլևս ոչինչ հնարավոր չի լինի փոխել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ դժգոհությունները մեզ համար խթան են հանդիսանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները շարունակելու և ջանքերն ակտիվացնելու համար»։










































