«Հրապարակ»ը գրում է, որ ինտերնետի զարգացումը Հայաստանում, որքան էլ տարօրինակ է, սկսել է քայքայել հայկական ընտանիքները։
«Աշխարհի զարգացած երկրներում տարածված «սվինգ ընտանիքների» փորձը վերջին շրջանում արագ ներդրվում է Հայաստանում։ Սրանք այն ընտանիքներն են, որոնք համատեղ պայմանավորվածությամբ զույգեր են փոխանակում և, այսպես ասած, լեգալացնում ամուսնական դավաճանությունը։
Մեր տեղեկություններով` հիմա «սվինգ ընտանիքների» պայմանավորվածությունները կայացվում են հիմնականում ինտերնետի միջոցով։ Ընդ որում, դրանով սկսել են զբաղվել ոչ միայն եվրոպականացված, քաղքենի ընտանիքները, այլև շատ նահապետականները։ Ասենք՝ Գյումրիից երիտասարդ ամուսնական զույգը, որն ապրում է սկեսուր–սկեսրայրի հետ, հատուկ Երևան է գալիս մյուս զույգի հետ հանդիպման։
Այսպես ասած՝ միքանիօրյա սեքս ուղևորություն»,- հավելում է թերթը։










































