1861թ. այս օրը Կ. Պոլսում հիմնվեց Արևելյան թատրոնը, որի բացմանը ելույթ է ունեցել Մ.Նալբանդյանը:
861 թ. դեկտեմբերի 14-ին Կ. Պոլսում հիմնվել է Արևելյան թատրոնը: Դեռևս 1859 թ. Պոլսի Բերա թաղամասում Սրապիոն Հեքիմեանը, որ հայկական վարժարաններում պարբերաբար ներկայացումներ էր բեմադրում, կարճ ժամանակում թատրոնը վարժարանական սրահներից փոխադրեց պրոֆեսիոնալ բեմ և ձևավորեց առաջին արևմտահայ կանոնավոր թատրոնը` «Արևելյան թատրոնը»:
Չնայած իր ունեցած կարճատև կյանքին` «Արևելյան թատրոնը» մեծ հաջողություններ ունեցավ: Արևմտահայ բեմի լավագույն դերասանները` Էքչեան, Ֆասուլեաճեան, Մնակեան, Պենկլեան, Թրեանց, Աճէմեան, Արուսեակ և այլք` որպես հմուտ դերասաններ, կազմավորվեցին հենց այս թատրոնում:
Ս. Հեքիմեանի «Արևելյան թատրոնում» բեմադրած մի շարք գործերում որպես սկսնակ դերասան խաղացել է նաև Հակոբ Վարդովեանը:










































