1991 թ. այս օրը Թուրքիան ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը, սակայն դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել պաշտոնական Երևանի հետ` առաջ քաշելով հարաբերությունների կարգավորման մի շարք նախապայմաններ. հրաժարվել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից, Արցախը հայտարարել Ադրբեջանի մաս և այլն:
Միաժամանակ պահանջել է, որ Հայաստանը զերծ մնա Թուրքիայի շահերին հակասող գործողություններից և ամեն կերպ չեզոքացնի սփյուռքահայության հակաթուրքական գործունեությունը:
Հայաստանի ղեկավարությունը մերժել է այդ անհարիր նախապայմաններն ու պահանջները:










































