Բրիտանական ոստիկանությունն այսօր առավոտյան ձերբակալել է 12 անձանց, որոնց կասկածում է ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում անելով Լոնդոնի ոստիկանության իր աղբյուրին:
5 հոգի ձերբակալվել են Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում, երեքը` Լոնդոնում, երեքը` Սթոք-օն-Թրենթ քաղաքում:
Նրանք 17-28 տարեկան են:
Մամուլում ենթադրություններ կան, որ նրանք նախապատրաստում էին ահաբեկչական պայթյուններ Ծննդյան տոներից առաջ:
Հիշեցնենք, որ Ալ Քաիդայի առաջնորդներն արդեն զգուշացրել են եվրոպացիներին, որ ահաբեկչական գործողություններ են նախապատրաստում Ծննդյան տոներից առաջ և ընթացքում: