Ինչպես տեղեկացնում են անգլիական ԶԼՄ-ները, Լոնդոնի «Տոտտենհեմ»-ի ղեկավարությունը Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվողական ոճի 29-ամյա կիսապաշտպան Կակային վարձակալելու նպատակով պատրաստվում է իսպանական ակումբին առաջարկ անել: Բրազիլացին ընթացիկ մրցաշրջանում այդպես էլ չկարողացավ մշտական տեղ ունենալ «արքայական ակումբ»-ի հիմնական կազմում` Իսպանիայի առաջնությունում իր ակումբի մեկնարկային կազմում դաշտ դուրս գալով ընդամենը մեկ անգամ:
Հիշեցնենք, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրվում է նաև «Չելսի»-ն: Սակայն Կական հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում լքել Իսպանիան և ցանկանում է ամրապնդվել իր թիմի կազմում:









































