Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբի առաջին նիստը` Ստանիսլավ Գովորուխինի ղեկավարությամբ: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, հայտարարել է շտաբի ներկայացուցիչը:
Ըստ նրա՝ նիստի ժամանակ քննարկվել են առաջիկա ընտրությունների համար նախատեսվող աշխատանքների անցկացման գրաֆիկը և կազմակերպչական հարցեր:
«Գովորուխինն ասել է շտաբի նոր անդամների անունները, ովքեր շտաբում ներգրավվել են Պուտինի որոշմամբ: Այդ անդամներից է նաև ՆԱՏՕ-ում Ռուսաստանի նախկին ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը»,- ասել է շտաբի ներկայացուցիչը:











































