Իսրայելի դեսպան Գաբի Լևիին հրավիրել են Թուրքիայի արտգործնախարարություն և բողոքի նոտա ներկայացրել Իսրայելի և Կիպրոսի միջև ուրբաթ օրը կնքված պայմանագրի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Press TV-ն՝ հղում կատարելով AFP-ին:
Հիշեցնենք, որ պայմանագրով նախատեսված է համագործակցություն երկու երկրների միջև սահմանային ջրերում նավթի և գազի որոնումների և մշակման գործում:
Ըստ աղբյուրի` Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն ասել է Իսրայելի դեսպանին, որ պայմանագրով նախատեսված գործողությունները վտանգ են ներկայացնում Միջերկրական ծովի տարածաշրջանում կայունության և խաղաղության համար: