Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, այսօր Վնուկովո օդանավակայանում սահմանապահները ձերբակալել են Ադրբեջանի երեք և Իրանի մեկ քաղաքացու, որոնք մոտ 20 մլն դոլար են փորձել անօրինական ներմուծել Ռուսաստան (14,5 մլն դոլար և 4,12 մլն եվրո): Ընդ որում, դա արել են ճամպրուկներով:
Փող տեղափոխողները, որոնք իրենց ժարգոնով կոչվում են «ուղտեր», Մոսկվա են ժամանել Ստամբուլից: Նրանք չեն հայտնել ներկրվող գումարների մասին: