Միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը պատրաստվում է գնել Коммерсант հրատարակչությունը: Չորեքշաբթի օրը նա նման առաջարկ կանի հրատարակչության ներկայիս սեփականատեր Ալիշեր Ուսմանովին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Պրոխորովը պատրաստվում է վաղը Коммерсант-ը գնելու վերաբերյալ առաջարկ անել Ուսմանովին»,- ասել է Պրոխորովին պատկանող Онэксим խմբի աշխատակիցներից մեկը:
Որևէ մեկնաբանություններ նա այս կապակցությամբ չի արել: Պրոխորովը երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության 2012 թ կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին:










































