Ըստ Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած 2010 թ. հունվար-նոյեմբեր ամիսների նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների՝ հունվար-նոյեմբերի արտահանման աճի տեմպը կազմել է 41.2%: Հիշեցնենք, որ հունվար-հոկտեմբերին այս ցուցանիշը 41.3% էր: Ընդ որում, նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ ևս աճ է արձանագրվել` 15.3%-ով: Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այստեղ ևս աճի տեմպերը պահպանվել են: Հունվար-նոյեմբեր ամիսներին ներմուծումն աճել է 14.2%-ով, ճիշտ նույնքան էլ նոյեմբերի ներմուծումն է աճել հոկտեմբերի համեմատ: