Ազգային արխիվի փոխտնօրեն, պատմաբան Էդգար Հովհաննիսյանը ցավով է նշում, որ ազգային արխիվն այսօր չունի հստակ աղյուսակներ, թե հայերը 1915թ. ջարդերի ժամանակ ինչ նյութական կորուստ են ունեցել. «Չունենք մարդկային և նյութական փոխհատուցման հետ կապված հստակ աղյուսակներ, տեղեկագրեր, թե մենք կոնկրետ ինչ ենք կորցրել: Իհարկե կան տարբեր մասնագետների կողմից տարբեր հետազոտություներ տարբեր գավառների կամ տարբեր գյուղերի կտրվածքով, բայց ընդհանուր առմամբ,: Մեր ազգային արխիվում պահվում են կալվածագրեր, որոնք տեղեկություներ են Կարսի մարզի վերաբերյալ, որովհետև Կարսի մարզը միշտ էլ համարվել է Արևելյան Հայաստանի մաս, բայց բուն Հայաստանի հետ կապված մենք չունենք տեղեկություններ»: