Tuesday, 23 04 2024
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը

Խրախուսական մրցանակ` թրաֆիկինգի խնդիրները լավագույնս լուսաբանելու համար

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացել է ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի հերթական նիստը։

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քննարկվել են թրաֆիկինգի զոհերին հատուցում տրամադրելու նպատակով պետության կողմից համապատասխան հիմնադրամի ստեղծման հարցը:

Խորհուրդը որոշել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, համագործակցելով շահագրգիռ այլ մարմինների հետ, եռամսյա ժամկետում կուսումնասիրի միջազգային փորձը և առաջարկություններ կներկայացնի հիմնադրամի ձևավորման սկզբունքների մասին` միաժամանակ ներկայացնելով նաև անհրաժեշտ իրավական ակտերի փաթեթ:

Խորհուրդն ի գիտություն է ընդունել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Պետրոսյանի տեղեկությունը` թրաֆիկինգի կանխարգելմանն ուղղված քարոզչական միջոցառումների մասին: Նշվել է, որ պատրաստվել է սոցիալական գովազդ, որը ցուցադրվում է հանրապետական և մարզային սփռում ունեցող հեռուստաալիքներով:

Միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը տեղեկացրել է, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Սաֆարյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանը խորհրդում ընդգրկվելու համաձայնություն են հայտնել:

Քննարկվել է նաև խորհրդի կազմում ՀՀ սփյուռքի նախարարի ու պաշտպանության փոխնախարարի ընդգրկման հարցը: Որոշվել է խորհրդի կազմը սահմանող համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելու առաջարկով դիմել ՀՀ վարչապետին:

Խորհուրդն ընդունել է միջգերատեսչական աշխատանքային խմբին կից երկու ենթախմբերի ստեղծման առաջարկը: Նշվել է, որ ենթախմբերից մեկը կզբաղվի ազգային ուղղորդման կարգի վերանայմամբ, իսկ մյուս ենթախումբը կուսումնասիրի ԱՄՆ պետքարտուղարության և Եվրոպայի խորհրդի` մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) զեկույցները և աշխատանքային խմբին առաջարկություններ կներկայացնի:

Խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վ. Կաժոյանը տեղեկացրել է, որ «ՀՀ-ում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման» ազգային ծրագրով մինչև 2011թ. ավարտը կատարման ենթակա միջոցառումների իրականացման վերաբերյալ համապատասխան վերլուծություն կներկայացվի խորհրդի հաջորդ նիստին:

Խորհուրդն անդրադարձել է նաև երևույթի վերաբերյալ հանրային իրազեկման հարցերին: Մասնավորապես տեղեկացվել է, որ այդ խնդիրները լուսաբանող լրագրողների համար կկազմակերպվեն դասընթացներ, սեմինարներ:

Ա. Գևորգյանը հանձնարարել է գործնական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ` ներգրավելով նաեւ միջազգային փորձագետների:

Խորհուրդը նաև խրախուսական մրցանակ է սահմանելու լավագույն լուսաբանման համար: Այս կապակցությամբ որոշվել է դիմել լրագրողական մասնագիտական հասարակական կազմակերպություններին` մրցանակի ստեղծման մեխանիզմների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու և 2011թ. մրցանակակիրների ընտրության համար: Նախատեսվում է, որ նման մրցանակբաշխությունը կդառնա ավանդական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում