«Ես Ադիբեկ Ահարոնյանը չեմ»,- այսպես արձագանքեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուրադ Շարմազանովը` պատասխանելով այն հարցին, թե, իր կարծիքով, ինչ վարկանիշ ունի այսօր ՀԱԿ-ը: Շարմազանովը ասաց, որ ինքը սոցիոլոգիական հետազոտություններով երբեք չի զբաղվել: Իսկ հարցին, թե ինչպես է գնահատում արտահերթ ընտրությունների հավանականությունը` հաշվի առնելով ՀԱԿ-ի վերջին հայտարարությունը, Շարմազանովը պատասխանեց. «Նույնիսկ ՀԱԿ-ում չեն հավատում արտահերթ ընտրություններին, դուք ինչո՞ւ եք հավատում: Նույն Ալեքսանդր Արզումանյանը բազմիցս հայտարարել է, որ նման ընտրությունների հավանականություն ինքը չի տեսնում»: