News Georgia-ի փոխանցմամբ, Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Մերձդնեստրում, այսպես կոչված, նախագահական ընտրությունների անցկացումը։ Այս մասին նշված է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ.
«Ելնելով միջազգային իրավունքի նորմերից ու սկզբունքներից՝ Վրաստանը ճանաչում է Մոլդովայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հետևաբար Վրաստանը չի ճանաչում անջատողական շրջանում անցկացված, այսպես կոչված, ընտրությունների օրինականությունը։ Ապօրինի ընտրությունների անցկացումը խանգարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը»։
Հիշեցնենք, որ Մերձդնեստրի նախագահական ընտրություններն անցկացվել են այս տարվա դեկտեմբերի 11-ին։









































