Հարավային Կորեան հայտարարել է, թե չի պատրաստվում չեղյալ հայտարարել Յոնփհենդո կղզու մոտ կայանալիք զորավարժությունները և մտադիր է սկսել դրանք այս առավոտ՝ այդպիսով անտեսելով Ռուսաստանի ու Չինաստանի խնդրանքը` զորավարժություններ չանցկացնել այդ շրջանում:
Հյուսիսային Կորեան, որը վիճարկում է կղզու շուրջը ընկած ջրային տարածքի պատկանելությունը Հարավային Կորեային, արդեն իսկ հայտարարել է, թե հարավկորեացիների զորավարժությունները դիտարկելու է որպես «սադրանք», և սպառնացել է հանդես գալ «պատասխան քայլերով»:
Անցած ամիս հյուսիսկորեացիների կողմից Յոնփհենդո (Յոնգպյանգ) կղզու հրետակոծությունից հետո զոհվեց չորս հարավկորեացի, այդ թվում՝ երկու զինծառայող: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պաշտոնական Սեուլին և Փհենյանին զսպվածության կոչ է արել:
Ըստ միջազգային գործակալությունների վերջին հաղորդագրությունների` Հարավային Կորեան արդեն սկսել է զորավարժությունները: