«Փոփոխությունները պետք է լինեն միայն ու միայն ժողովրդավարության խորացման ուղղությամբ»,- այս մասին այսօր հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ իրենք ցույց կտան, թե ինչպես կարելի է «վերևից բարեփոխումներով» և ոչ թե «հեղափոխությամբ» իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ: «Այս առումով այսօրվա իշխանությունը շահեկանորեն տարբերվում է նախկին իշխանություններից, որովհետև չի ասում, թե ամեն ինչ լավ է և ջայլամի քաղաքականություն չի վարում: Մենք ասել ենք, որ, այո, կա կոռուպցիա, կաշառակերություն, բազմաթիվ վատ երևույթներ, անբարեխիղճ պաշտոնյաներ»,- ասաց Շարմազանովը: