Ինչպես տեղեկացնում է ամերիկյան www.topix.com կայքը, հայկական մաֆիան փորձել է ճնշում գործադրել ամերիկյան TYT հեռուստաընկերության վրա, որպեսզի վերջինս իր եթերից հանի հայկական հանցավոր խմբավորման մեքենայությունների մասին պատմող տեսանյութը: Այդ ալիքի եթերում հեռարձակվող ամերիկյան հանրահայտ շոուի մասնակիցներ «Ույգուրսկին եւ Կասպարյանը» սպառնալիքներ են ստացել հայկական մաֆիայի կողմից, երբ իրենց հաղորդման ժամանակ անդրադարձել են այդ հանցավոր խմբի գործունեությանը: Որպես պատասխան, TYT –ն իր եթերից հանել է հայկական հանցավոր խմբավորման մասին պատմող տեսանյութը: