Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ Իրանի հակահետախուզությունը ձերբակալել է 15 մարդու։ Նրանք մեղադրվում են ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսական գործունեություն ծավալելու մեջ։
Հիշեցնենք, որ ամերիկացի երեք լեռնագնացներ էլ՝ Ջաշ Ֆաթալը, Շեյն Բաուվերն ու Սառա Շուրդը, 2009-ի հուլիսին էին ձերբակալվել Իրանի և Իրաքի սահմանագծին: Իրանցի սահմանապահները պնդում էին, որ նրանք անօրեն հատել են Իրանի սահմանը: Անցյալ տարի Սառա Շուրդը 500 հազար դոլարի գրավի դիմաց ազատ էր արձակվել ու հայրենիք վերադարձել:
Իսկ այս տարվա սեպտեմբերի 21-ին էլ լրտեսության մեջ մեղադրվող նրա ընկերները՝ Շեյն Բաուվերն ու Ջաշ Ֆաթալը, Իրանի վերաքննիչ դատարանի որոշմամբ, կես միլիոն ԱՄՆ դոլարի գրավի դիմաց ազատ արձակվեցին բանտից։










































