Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Մարտի է դուրս գալիս օլիգարխիան

Շատերը տարօրինակ կհամարեն, եթե որևէ մեկը խոսի այն մասին, որ Սերժ Սարգսյանի և Հայաստանի օլիգարխիկ դասի միջև առաջանում են լուրջ, նույնիսկ ստրատեգիական հակասություններ, որոնք հավանական են դարձնում նաև երկու կողմերի լրջագույն հակադրությունը:

Ավելին՝ շատերն իրավիճակի այդօրինակ գնահատականը կարող են նույնիսկ ծիծաղելի համարել, նախևառաջ ասելով, որ օլիգարխիկ դասն ու Սերժ Սարգսյանը ձեռք ձեռքի տված են կառուցել ներկայիս իշխանական համակարգն ու ըմբոշխնում դրա պտուղները, և բացի այդ էլ՝ կարող են ասել, որ Սերժ Սարգսյանն այդ ընթացքում ինքն էլ, ըստ էության, օլիգարխ է դարձել: Այդ ամենն իհարկե կա, և դժվար է իհարկե հերքել դա, սակայն խնդիրը իրականում շատ ավելի լայն ու խորն է և պետք չէ դրան նայել միայն մի տեսանկյունից, դիտարկել միայն դրա մի երեսը:

Այո՛, Սերժ Սարգսյանին ու օլիգարխիկ դասին միավորող համատեղ անցյալ կա, համատեղ ներկա, ապագայի միտված բազմաթիվ շահեր: Բայց, ի վերջո, պետք չէ թերագնահատել երկու կարևոր հանգամանք` Հայաստանը պետություն է` միջազգային իրավունքի սուբյեկտ, և Հայաստանն ունի հասարակություն, քաղաքացիներ: Ի՞նչ է նշանակում լինել պետություն, միջազգային իրավունքի սուբյեկտ: Դա նշանակում է լինել աշխարհաքաղաքականության մաս: Փոքր մաս, մեծ մաս, էական թե անէական մաս՝ տվյալ պարագայում այնքան էլ կարևոր չէ: Հայաստանը աշխարհաքաղաքականության մաս է, ընդ որում՝ այդ տեսանկյունից չափազանց կարևոր տարածաշրջանում, որտեղ գերտերությունները հետապնդում են ռազմավարական լուրջ շահեր: Սերժ Սարգսյանի համար դա կարևոր պատասխանատվություն է:

Երբ նա Հայաստանի նախագահ է հանդիսանում աշխարհաքաղաքական շեշտադրումների տեսանկյունից շրջադարձային մի ժամանակաշրջանում, նրա պատասխանատվությունը դառնում է կրկնակի, և գուցե առավել առարկայական: Հայաստանի օլիգարխիկ դասը, այդ տեսանկյունից, այդպիսի պատասխանատվություն չունի: Չի էլ ունեցել, բայց բանն այն է, որ մինչև այդ Հայաստանի նախագահն էլ չի ունեցել շրջադարձային որոշումների կայացման անհրաժեշտություն: Ներկայումս Սերժ Սարգսյանից պահանջվում են այդպիսի որոշումներ, քանի որ դա է պահանջում համաշխարհային քաղաքական կոնյունկտուրան: Իսկ այդ որոշումները անխուսափելիորեն շոշափելու են օլիգարխիկ դասի շահը:

Բանն այն է, որ աշխարհում ներկայումս նկատվում է քաղաքականության հասարակայնացման միտում: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ի ցույց դրեց ոչ միայն համակարգային և կառուցվածքային, այլ նաև քաղաքակրթական խնդիրները, որ առկա էին համաշխարհային գործընթացների կառավարման հիմքում: Այդ գործընթացներում լրջագույն խզվածք էր առաջացել վերնախավերի` տնտեսական և քաղաքական, ու հասարակությունների միջև: Համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո տարբեր երկրներում, տարբեր պատճառներով և շարժառիթներով, տարբեր դրսևորումներ և տարբեր ուժգնությամբ արձանագրված ժողովրդական, քաղաքացիական հուզումներն ու ցնցումները, իրականում իրենց խորքում թերևս կրում էին հենց այդ հիմնային ընդհանրությունը` վերնախավերը կտրվել էին հասարակություններից և արդեն այդ խզվածքը սպառնալիք էր հանդիսանում հաշվետվողականության մեխանիզմի համար:

Անգամ արաբական երկրներում տեղի ունեցող գործընթացները թերևս կարելի է դիտարկել այդ համաշխարհային համատեքստում, ընդհանուր, համաշխարհային խնդրի կտրվածքով` գոլորշին բաց թողնելու տարբերակով: Արաբական երկրներում գուցե բաց թողնվեց այդ համաշխարհային խնդրի առաջացրած եռքի գոլորշին: Հայաստանը չի կարող զերծ մնալ համաշխարհային այդ միտումների ազդեցությունից, հետևաբար Հայաստանի իշխանությունը չի կարող ուշադրություն չդարձնել կառավարման պրոցեսների հասարակայնացման համաշխարհային գործընթացին: Այստեղ ահա առաջանում է Հայաստանի հասարակության, քաղաքացիների գործոնը: Վերջին տարիներին այդ գործոնը զգալիորեն ակտիվացել է, այդ թվում նաև նոր տեխնոլոգիաների` սոցիալական ցանցերի ակտիվ կիրառականության շնորհիվ:

Մի կողմից՝ իշխանությունն անկարող է կանգնեցնել նոր տեխնոլոգիաների ընթացքը, մյուս կողմից՝ դրանք նպաստում են քաղաքացիականության ակտիվ գեներացմանը: Սրանք օբյեկտիվ իրողություններ են, որոնք կարող է հաշվի չառնել միայն ինքնասպան իշխանությունը: Այլ կերպ ասած՝ Հայաստանի ներքին քաղաքացիական ճնշումն ուժգնանալով, լրացնում է համաշխարհային տրամադրությունների ազդեցությունը Հայաստանի իշխանության վարքի վրա: Իսկ ի՞նչն է այստեղ առաջ բերում Սերժ Սարգսյան-օլիգարխիա հակադրության և հնարավոր հակամարտության պոտենցիալ: Այն, որ Հայաստանի օլիգարխացման մակարդակն այնքան բարձր է, որ կառավարման գործընթացի հասարակայնացման ցանկացած փորձ պահանջում է ոտնձգություն օլիգարխիայի տիրույթների հանդեպ:

Դա սկզբունքորեն կոնֆլիկտածին իրավիճակ է՝ հատկապես նկատի ունենալով Հայաստանի օլիգարխիկ դասի ինտելեկտի, աշխարհայացքի սահմանները, հարաբերությունների պարզաբանման արժեհամակարգային առանցքը: Խնդիրն այն չէ, որ Սերժ Սարգսյանն ու քաղաքական իշխանությունը էապես տարբերվում են իրենց ինտելեկտով և աշխարհայացքով ու արժեհամակարգով: Բայց կարգավիճակի տարբերությունը իրավիճակը առավել հստակ պատկերացնելու, սեփական մաշկին առավել մոտ պատկերացնելու և վտանգները առավել հստակ հասկանալու հիմք է հանդիսանում: Այդ առումով Սերժ Սարգսյանն անկասկած շատ ավելի լավ է պատկերացնում այն վտանգները և ռիսկերը, որ կան: Բայց հաստատապես ունի դրանք օլիգարխիկ դասին բացատրելու և հասկանալի դարձնելու խնդիր: Մնում է միայն անվերապահ վստահության հարցը, բայց քաղաքական իշխանության հանդեպ օլիգարխիայի վստահությունն էլ մինչև իշխանության ձեռքը օլիգարխիայի մազին հասնելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում