Մոսկվայի հարավարևելյան շրջանում ադրբեջանցի գործարար է սպանվել: Հայտնի է, որ նա բնակարանների վարձակալմամբ զբաղվող ընկերության գլխավոր տնօրեն է եղել: Այս մասին տեղեկացնում է Vesti.az-ը:
Գործարարի դին գտնվել է այդ շրջանում՝ բնակարաններից մեկում: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հաստատել են, որ գործարարը մահացել է հրազենային զենքից ստացված մեծ թվով վերքերից: Սպանվածի ինքնությունը պարզվել է, և նշյալ գործով քրեական գործ է հարուցվել: