Wednesday, 24 04 2024
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ

Այսօր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչներ պալատը դիտարկելու է Թուրքիայի քրիստոնեական համայնքների գույքի վերադարձման բանաձևը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ այսօր ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչներ պալատի օրակարգում է ընդգրկվել թիվ 306 բանաձևը, որում թուրքական իշխանություններին կոչ է արվում երկրի քրիստոնեական համայնքներին, մասնավորապես՝ հայկական, հունական ու ասորական փոքրամասնություններին, վերադարձնել զավթված եկեղեցիները, վանքերը և այլ հոգևոր ինստիտուտներ։

Փաստաթուղթը պատրաստել է Կալիֆոռնիայից ընտրված կոնգրեսական Էդվարդ Ռոյսը, որը միաժամանակ հանդիսանում է Կապիտոլիումի բլրում հայկական աջակցության խմբի համանախագահը։

Փաստաթղթում Թուրքիային կոչ է արվում հարգել քրիստոնյա քաղաքացիների իրավունքները։ Ռոյսն ընդգծել է, որ Թուրքիայում քրիստոնյաների մշտական հետապնդումները նկատվել են ոչ միայն ԱՄՆ օրենսդիրների, այլև գործադիր իշխանության կողմից։ Մասնավորապես, ԱՄՆ պետդեպարտամենտը երեք տարի շարունակ ազդարարում է Թուրքիայում կրոնական ազատությունների խնդրի մասին։

Թեև փաստաթղթում բացակայում է «Ցեղասպանություն» բառը, սակայն նշված է, որ հայերը, ինչպես նաև մյուս քրիստոնյա համայնքները Օսմանյան կայսրությունում ենթարկվել են զանգվածային սպանությունների և էթնիկ զտման։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 20-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեն ձայների` 43 կողմ եւ 1 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր թիվ 306 բանաձևը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում