Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ողջունե՞նք հավասարակշիռ Ռուսաստանի ազնիվ մղումները

Երեկ ուշագրավ տեղեկատվություն հաղորդեցին ադրբեջանական գործակալությունները` սկսվում է Ռուսաստանից Ադրբեջանի գնած Ми-35М տիպի 24 մարտական ուղղաթիռների առաքման գործընթացը:

Ադրբեջանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ, մոտ ժամանակներս սկսվելու է Ռուսաստանից Ադրբեջանի գնած մարտական ուղղաթիռների հատկացման գործընթացը… Խոսքը Ми-35М տիպի 24 ուղղաթիռների մասին է, որոնց գնման մասին պայմանագիրը Рособоронэкспорт ընկերությունը և Ադրբեջանի համապատասխան կառույցները ստորագրել են 2010 թ. սեպտեմբերին` Բաքվում…

Առաջին ուղղաթիռն Ադրբեջան է ուղարկվելու Դոնի Ռոստովից… Ми-35М տիպի ուղղաթիռները Ми-24 տիպի ուղղաթիռների արդիականացված տարբերակն են և նախատեսված են հակառակորդի զրահատանկային տեխնիկայի ոչնչացման, ցամաքային զորքերին կրակային աջակցություն ցուցաբերելու, դեսանտի իջեցման ու վիրավորների տարհանման, ինչպես նաև բեռների փոխադրման համար… Այս ուղղաթիռները զինված են գիշերային տեսանելիության սարքերով, Штурм-В տիպի ղեկավարվող հակատանկային հրթիռներով, 80 միլիմետր տրամաչափի С-8 և 240 միլիմետր տրամաչափի С-24 տիպի չղեկավարվող հրթիռներով, 12.7 միլիմետր տրամաչափի գնդացրով, 7.62 միլիմետր տրամաչափի երկու գնդացիրներով, 30 միլիմետր տրամաչափի նռնականետով… Ուղղաթիռի ռմբային բեռնվածությունը կազմում է մինչև 500 կիլոգրամ…

Պաշտոնական Երևանը ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում է Ադրբեջանի կողմից Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի խախտման մասին: Մի կողմից` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությունը, մյուս կողմից` ռազմական ծախսերի աճի, վերազինման փաստերը ստիպում են այլ տեսանկյունից նայել ցանկացած նոր տեղեկատվության: Իսկ այն հանգամանքը, որ խոսքը Հայաստանի ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի կողմից Ադրբեջանի վերազինման մասին է, իսկապես հետաքրքիր է իմանալ հենց հայկական կողմի պաշտոնական գնահատականը:

Երեկ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանի հետ: Նրան խնդրեցինք գնահատել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մարտական ուղղաթիռներ հատկացնելու գործընթացը… «Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համգործակցությունը մեզ համար նորություն չէ: Եվ դա չի խոչընդոտում ռազմատեխնիկական ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացմանը, որը շատ բարձր հիմքերի վրա է:

Դա Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների դաշտում է և ոչնչով չի խոչընդոտում, որպեսզի ռազմական ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը խորանա, որը շատ ավելի բարձր հիմքերի վրա է, քան Ռուսաստան-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցությունը»: Մեր հարցին, թե որքանով է ռազմական ոլորտի ծախսերի, ներուժի հզորացումը նպաստում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, և արդոք այս ամենը չի՞ նպաստում ստատուս քվոյի պահպանմանը` Դավիթ Կարապետյանը պատասխանեց. «Սպառազինությունների թույլատրելի չափը Ադրբեջանն է խախտում, որի մասին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է միջազգային ատյաններում: Եվ Ադրբեջանի նման սպառազինումը չի կարող մեզ անտարբեր թողնել, Հայաստանն իր հերթին արդիականացնում է և՛ իր սպառազինությունը, և՛ կատարելագործում է Զինված ուժերի մարտունակությունը, որպեսզի հնարավոր վտանգների դեպքում համարժեք արձագանք տա, պաշտպանի սեփական բնակչությանը»:

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությանը` նկատեց, թե պետք է սպասել, տեսնել` կլինի՞ այդ գործարքը, թե՞ ոչ. «Բայց, այնուամենայնիվ, Ռուսաստանը որդեգրել է այնպիսի քաղաքականություն, երբ զենք և ռազմատեխնիկա է տրամադրում ինչ-որ պետության, անպայման փորձում է հավասարակշռությունը պահպանելու համար տրամադրել նաև այլ պետությունների, և այդ տեսանկյունից խաղաղությունը պահպանելու համար այդպիսի քաղաքականություն է որդեգրել: Տեսնենք, ինչով կզարգանան իրադարձությունները, այնուամենայնիվ բնական է, և իմ կարծիքով` ինչքան Ադրբեջանը շատ է սպառազինվում, այնքան ավելի վատ է անդրադառնում տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման վրա: Բայց հաշվի առնելով հավասարակշռվածությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև, նրանց դաշնակցային հարաբերությունները, չեմ կարծում, որ այդ գործարքով կխախտվի հավասարակշռությունը տարածաշրջանում»:

«Առաջին լրատվական»-ը երեկ դիմեց նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանին: Մեր հարցին ի պատասխան նա նշեց միայն հետևյալը. «Մենք մշտապես բարձրաձայնել և ուշադրություն ենք հրավիրել Ադրբեջանի կողմից ԵՍԶՈւ պայմանագրի խախտումների վերաբերյալ, վերջին անգամ՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին` Վիլնյուսում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում