ՀՅԴ հայ դատի բյուրոյի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց,որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող մադրիդյան սկզբունքների վրա արված առաջադրանքները ընդունելի չեն Հայաստանի համար: Ըստ Կիրո Մանոյանի առաջիկա տարում կունենանք ակտիվ բանակցությունների գործընթաց, բայց ոչ առաջընթաց: Կիրո Մանոյանը կանխատեսեց, որ առաջընթաց չենք ունենա նաև Հայաստան- Թուրքիա հարաբերություններում: Նա ասաց,որ ժամանակն է` Հայաստանը հետ վերցնի իր ստորագրությունները: