Մադրիդի «Ռեալ»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն «Սևիլիա»-ի հետ խաղից հետո սուր քննադատության է ենթարկել հանդիպման մրցավարներին և հայտարարել նրանց թույլ տված սխալների կոնկրետ թիվը: «Ես չեմ հոգնել իմ սիրած գործով զբաղվելուց, ինձ դուր է գալիս մարզելն ու պայքարելը, բայց ամեն ինչ կարող է փոխվել, եթե մրցավարները շարունակեն այսպիսի կոպիտ սխալներով դատել իմ թիմի հանդիպումները: Նրանք 13 սխալ որոշում կայացրին` բոլորն էլ ի վնաս իմ թիմի: Ես կարող եմ հատ-հատ թվարկել նրանց սխալները, բայց այդ դեպքում ինձ մի քանի խաղով էլ կորակազրկեն»: