Ինչպես հաղորդում են սիրիական լրատվամիջոցները, Էրդողանը կրկին քննադատության է ենթարկել Իսրայելին` տորպեդահարելով խաղաղ բանակցությունները վերականգնելու բոլոր հնարավորությունները։ Միևնույն ժամանակ, ըստ Էրդողանի, Իսրայելը միայն տպավորություն է ստեղծում, թե շահագրգռված է խաղաղության հարցում:
Էրդողանի կարծիքով, Իսրայելը մերժում է սառեցնել շինարարությունը պաղեստինյան տարածքներում, ինչպես նաև շարունակում է խախտել միջազգային իրավունքը:
Էրդողանը կոչ է արել ԱՄՆ-ին և Եվրոպային գիտակցել «թուրքական միջնորդությամբ, սիրիական ուղղությամբ խաղաղության գործընթացի ողջ կարևորությունը»:
Հիշեցնենք, որ ժամանակին Թուրքիան միջնորդական դերակատարություն էր ստանձնել Սիրիայի և Իսրայելի միջև բանակցություններում: Սակայն դա տեղի էր ունենում այն ժամանակ, երբ Թուրքիան լավ հարաբերությունների մեջ էր հրեական պետության հետ: