Փարիզում Հունաստանի դեսպանատանը վնասազերծվել է պայթուցիկ սարք: Պայթուցիկը դեսպանատուն էին ուղարկել փոստով: Այս մասին գրում է France-Presse գործակալությունը:
Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնում է, որ տուժածներ չկան: Ամենայն հավանականությամբ, պայթուցիկն ուղարկել էին Հունաստանի դեսպանատուն իտալիայից:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ պայթուցիկ սարքը, որը տեղադրված էր նամակում, սկսել է աշխատել իտալական հարկային տեսչության աշխատակցի ձեռքում:
Այս երկու հարձակման գործողությունների պատասխանատվությունն ստանձնել է իտալական անարխիստների խմբավորումը:








































