«Արևմուտքի ջանքերը վերջին տարիներին ուղղվել են նրան, որպեսզի խանգարեն Իրանին դառնալ միջուկային գերտերություն, խոչընդոտեն նրա առաջընթացը: Դրա համար կիրառվել են բոլոր հնարավոր մեթոդները` քաղաքական, տնտեսական, քարոզչական, պատժամիջոցների: Բայց այդ քաղաքականությունը տապալվել է։ Իրանը տիրապետում է տեխնոլոգիաներին և դարձել է միջուկային պետություն: Մենք հաղթանակ տարանք»,- ասել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Նրա խոսքերով, դիմակայության քաղաքականությունը պարտություն է կրել. «Եկել է հանդուրժողականության և համագործակցության ժամանակը, որոնց կողմնակիցներն ենք միշտ եղել»,- նշել է Իրանի նախագահը` հավանություն տալով Իրանի բանակցություններին «վեցյակի» հետ,- հաղորդում է Vesti.ru-ն: