Երեխայի համար ամենադժվար գործընթացներից մեկը խոսել սովորելն է: Խոսել սովորելն իրենից ներկայացնում է մի գործընթաց, երբ երեխան գտնվում է 18 ամսականից մինչև 2 տարեկան հասակում:
Նոր գիտական հետազոտությունը պարզել է, որ մինչ այդ երեխաներն արդեն սկսում են սովորել որոշ լեզվաբանական օրենքներ:
Բացահայտման հեղինակը Նոտր Դամի հոգեբան Ջիլ Լենին է: Նա պարզել է, որ 12 ամսական երեխաները կարող են ընկալել այնպիսի լեզվաբանական օրենքներ, որոնք հոգեբանն անվանում է «մոտ հարաբերակցություններ, որը նշանակում է, որ երեխաները կարող են որոշել, թե խոսքի որ մասին է պատկանում բառը` կախված նրանից, թե որ բառերին է այն մոտ գտնվում նախադասության մեջ:
Նման պարզ օրենքները հիմք են ծառայում հետագայում երեխայի քերականական ընկալման և խոսել սովորելու համար:
Հետազոտությունը նաև ցույց է տալիս, որ մեկ տարում երեխան կարող է ընկալել նման քերականական օրենքները, իսկ արդեն 15 ամսականից սկսած` նա սկսում է նաև քերականական այլ հարաբերակցություններ ընկալել:











































