Tuesday, 09 06 2026
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ

Visa քարտերը էլեկտրոնային առևտրի մեծ շուկա կբերեն

Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը Visa քարտի բացակայությունն է: Հայկական բանկերը քայլեր չեն ձեռնարկում Visa international e-commerce լիցենզիա ստանալու համար: Մեր երկրում գործում են Master քարտերը, բայց դրանց գործարկումն անում է ԱրՔա ընկերությունը, որը դեռ չի տրամադրում այն ծառայությունը, որ կայքում հնարավոր լինի տեղադրել ու օգտագործել այդ քարտերը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Օվերոլ Սոլուշընզ» ընկերության տնօրեն Դավիթ Քոթանյանը նշեց, որ, առանց ԱրՔա-ի ծառայության, ստացվում է, որ քարտը ոչ ապահով ձևով է օգտագործվում, դրա համար էլ հիմնականում չի օգտագործվում:

«Visa քարտի ձեռքբերումը պարտադիր է: Չես կարող վճարահաշվարկային համակարգ, առցանց խանութ ստեղծել, որը Visa չի ընդունում: Ե՛վ Master-ը, և՛ Visa-ն երկուսն էլ պարտադիր պետք է լինեն»,- նշեց Դ. Քոթանյանը:

Visa international e-commerce լիցենզիան արժի 150 հազ. դոլար, բայց, ըստ Դ. Քոթանյանի, դա մեծ գումար չէ՝ հատկապես հաշվի առնելով, թե տարիների ընթացքում ինչ շուկա է բացվելու. «Բանկերի ներկայացուցիչները ամեն մեկն իր շահն է հետապնդում, և չեն ուզում կիսվել: Իսկ այդ լիցենզիան ձեռք բերելու այլ հնարավորություն չկա, ԿԲ-ն չի կարող, պետք է մասնավոր բանկ լինի»:

Քարտերի միջոցով իրականացված փոխանցումների ծավալը ՀՀ-ում հասել է տարեկան շուրջ 200 մլրդ դրամի, որից 10%-ն՝ էլեկտրոնային գործարքների ծավալն է, ինչն այս պայմաններում վատ ցուցանիշ չէ: «Եթե Visa-ն լինի, մեծ շուկա կբերի ու գործարքների ծավալները միանգամից շատ կտրուկ կաճեն»,- ասաց Դ. Քոթանյանը:

Նշենք, որ անցած հանգստյան օրերին Դիլիջանում էլեկտրոնային առևտրի խնդիրներին նվիրված ՏՀՏ լիդերների ֆորումին հրավիրվել էին նաև բանկերի ներկայացուցիչներ, սակայն նրանք հանդիպմանը չէին եկել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում