Ինչպես հաղորդում է CNN հեռուստաընկերությունը, եվրոպական մեծ օդանավակայանները շարունակում են փակ մնալ ուժեղ ձյան պատճառով: Հայտնի է, որ փակ են Բելգիայի և Մեծ Բրիտանիայի օդանավակայնները: Հատկապես ծանր է իրավիճակը Մեծ Բրիտանիայում, որտեղ աննախադեպ քանակի ձյուն է տեղացել, իսկ գիշերները արկտիկական ցրտեր են հաստատվել:
Օդանավակայանները ոչ ընդունում են, ոչ էլ ուղարկում օդանավեր: Շատ ուղևորներ իրենց թռիչքներին սպասում են անցած ուրբաթ օրվանից: Նույն իրավիճակն է նաև գերմանական օդանավակայաններում: Եվրոպայի ամենամեծ օդանավակայններից մեկը` Ֆրանկֆուրտի օդանավակայանը, ամբողջությամբ կաթվածահար է: Հայտնի է, որ այդ քաղաքի օդանավակայանում գտնվում են նաև Հայաստանի քաղաքացիներ:
Ընդ որում, հազարավոր քաղաքացիներ Եվրոպայում սկսել են իրենց Ծննդյան տոների և Ամանորյա արձակուրդները, սակայն ստիպված են դրանք անցկացնել փակ օդանավակայաններում:
Օդերևութաբանների կանխատեսումները լավատեսական չեն: Նրանք ասում են, որ տեղումներն առաջիկա օրերին դեռ կշարունակվեն: