Ռուսական մամուլում շարունակվում է «բանավեճը» ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի և Լոնդոնում փախուստի մեջ գտնվող գործարար Բորիս Բերեզովսկու միջև:
Օրերս Պուտինը հայտարարել էր, որ Բերեզովսկու աշխատած գումարները «կեղտոտ են»: Բերեզովսկին կոչ է արել Պուտինին պատասխանել՝ արդյո՞ք իր կողմից Պուտինի քարոզարշավին տրամադրված գումարները կեղտոտ են: «Եթե նա, իրոք, կարծում է, որ ես ինչ-որ բան եմ գողացել, ապա թող հաշվետվություն տա այն 25 մլն դոլարի համար, որ ես տվել եմ նրա նախագահական քարոզարշավին 1999 թ.»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Պուտինը, պատասխանելով հեռուստադիտողների հարցերին, ասել է, որ ընդդիմադիրներն ուզում են գալ իշխանության, քանի որ 90-ականներին, երբ իշխանության գլուխ էին, նրանց կողմից Բերեզովսկու հետ գողացած գումարները սպառվել են, և ցանկանում են նորից գալ իշխանության:
Ընդդիմության ներկայացուցիչներն արդեն հայտնել են, որ դատի կտան Պուինին այդ «խոստովանությունների» համար: