News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հինգշաբթի օրը երկօրյա աշխատանքային անցով մեկնելու է Մեծ Բրիտանիա։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն։
Վերջինիս խոսքերով՝ Վաշաձեն Լոնդոնում հանդիպելու է իր բրիտանացի գործընկեր Վիլյամ Հեյգի հետ, ինչպես նաև մի շարք հանդիպումներ է անցկացնելու Համայնքների պալատում։
Այս ամենի հետ մեկտեղ դեկտեմբերի 15-ին Լոնդոնում երկու երկրների արտգործնախարարությունների միջև տեղի են ունենալու խորհրդակցություններ, որոնք անցկացվելու են դեպարտամենտների տնօրենների մակարդակով։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Գրիգոլ Վաշաձեն աշխատանքային այցով Մեծ Բրիտանիա է մեկնել 2010 թվականի հունիսին։










































