Ինչպես հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի վառելիքի նախարար Սայեդ Նավիդ Քամարին, Պակիստանը Իրանից գազ ներմուծելու կարիք ունի:
Նա ասել է, որ Իրան-Պակիստան գազամուղով Իրանից կառաքվի գազ, որի պահանջարկը Պակիստանում օրեցօր մեծանում է, և ավելացրել է, որ ձմեռվա ընթացքում Պակիստանը լրացուցիչ 2 մլրդ խորանարդ մետր գազի կարիք է ունենում:
Իրանից Պակիստան գազամուղ կառուցելու մասին հայտարարվել է 2010 թ. հունիսի 13-ին: Նախնական հաշվարկով, գազամուղը կսկսի գործել 2014 թվից: Պայամնագրով Իրանը Պակիստանին կվաճառի տարեկան 750 մլն խորանարդ մետր գազ 25 տարվա ընթացքում: Գազամուղը կմիացնի իրանական Փարս և պակիստանյան Բելուջիստան ու Սինդհ գավառները: Բանակցությունները տևել են մի քանի տարի, խոսվել է Իրանից դեպի Պակիստան և Հնդկաստան գազամուղ կառուցելու մասին: