Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրը հրապարակել է զեկույց 2009 թ. Ադրբեջանի կողմից գնված զենքի վերաբերյալ:
Ինչպես նշվում է ռեգիստրում, Բաքուն Բելառուսից 2009 թ. գնել է 9 միավոր «Պիոն» տեսակի 203մմ տրամաչափի ինքաշարժ հրետանային համակարգ (ՌԴ արտադրության), Ուկրաինայից` 29 միավոր 122մմ ինքնաշարժ «Գվոզդիկա» տեսակի և 6 միավոր 152մմ տրամաչափի «Ակացիա» տեսակի ինքնաշարժ հաուբից:
Ադրբեջանը 2009 թ. Ուկրաինայից և Բելառուսից համալրել է նաև իր ավիապարկը: Բելառուսից գնվել են 9 միավոր «Սու-25» ռազմական օդանավեր, Ուկրաինայից` 1 միավոր «ՄիԳ-29» ռազմական օդանավ, ինչպես նաև 11 «Մի-24» ուղղաթիռ:
Հարավաֆրիկյան Հանրապետությունից Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գնել է 10 միավոր «Marauder» տեսակի զրահամեքենա: