Քիչ առաջ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2010 թ. հունվար-նոյեմբեր ամիսների նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ` 2010 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՆԱ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 2.6%: Հիշեցնենք, որ հունվար-հոկտեմբեր ամիսներին աճը կազմել էր 2.4%, իսկ, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի ամենավերջին կանխատեսումների, Հայաստանի ՀՆԱ աճը այս տարվա վերջին (հունվար-դեկտեմբեր) կազմելու է 4%: Նշենք նաև, որ այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՆԱ-ն նվազել է 5.4%-ով: