Այսօր կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ամփոփելով 2010 թվականի աշխատանքը, նշեց, որ 2010 թվականը ԿԳ նախարարության համար դինամիկ փոփոխություններով զարգացման տարի էր: Նա 2011 թվականին սպասվող աշխատանքների մասին չխոսեց՝ նկատելով, որ դրանք ծավալուն են, և ինքն այդ մասին կխոսի հունվարին: Իսկ 2010 թվականին կրթական ոլորտի համար առանձնացրեց 3 կարևոր ձեռքբերումներ. կրթության և գիտության ոլորտը ոչ միայն իշխանության, այլև հասարակության համակ ուշադրության կենտրոնում էր: Հասարակության և ԿԳՆ կապը շատ սերտ էր: Բոլոր ոլորտները գիտելիքի արժևորման սկզբնաղբյուր դարձան: