Պակիստանի նախագահ Ազիֆ Ալի Զարդարին, որը, պակիստանյան ԶԼՄ-ների տարածած ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, գտնվում է մահվան շեմին, ևս երկու շաբաթ կմնա Դուբայի հիվանդանոցներից մեկում: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում նշել է Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանին:
Գիլանին հերքել է այն տեղեկությունը, որ Զարդարին սրտի կաթված է ստացել, ինչպես նաև այն, որ երկրի գեներալները և հատուկ ծառայությունները ցանկանում են նախագահին հեռացնել քաղաքական դաշտից:
Պակիստանի վրա ՆԱՏՕ-ի օդային հարվածից հետո ԱՄՆ-ի և Պակիստանի հարաբերությունների վատթարացման ֆոնին Զարդարիի բացակայությունը Իսլամաբադի քաղաքական իսթեբլիշմենթին խիստ կասկածելի է թվում:










































