Tuesday, 09 06 2026
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

Այսօր Շառլ Ազնավուրը համերգ կտա Մոսկվայում

Համաշխարհային հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը համաշխարհային հյուրախաղերի շրջանակներում երկուշաբթի համերգ կտա Մոսկվայում՝ Կրեմլյան պալատի բեմում:

РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում Ազնավուրը նշել է, որ, չնայած շրջագայում է Եվրոպայում նոր երգացանկով, սակայն Մոսկվայում կհնչեն նաև տարբեր տարիների իր լավագույն հիթերը, քանի որ ինքը հասկանում է՝ ինչ է իրենից ուզում ռուս հանդիսատեսը:

Վերջին անգամ Ազնավուրը Մոսկվայում ելույթ է ունեցել 2007 թ.՝ հրաժեշտի հյուրախաղերի շրջանակներում, սակայն, ինչպես տեսնում ենք, 87-ամյա երգիչն այժմ ամուր կանգնած է:

«Եթե մարդ վատ է ապրում, նա իրեն վատ կզգա: Կյանքում հարկավոր է էթիկա և որոշակի դիրքորոշում, որոնք կպաշտպանեն մարդուն կործանումից և թույլ կտան հասնել մինչև կյանքի վերջը՝ ամուր կանգնած: Դրա համար անհրաժեշտ է կարգուկանոն, և դա այնքան էլ տհաճ չէ, չնայած ոմանք հակառակ կարծիքին են»,- ասել է Ազնավուրը:

Երգիչը նաև հիշել է 1963 թ. Ռուսաստան կատարած այցի ժամանակ իր տպավորությունների մասին:

«Կյանքի մասին տպավորություններն այնքան էլ հաճելի չէին: Մենք մի քիչ կոմունիստ էինք, և ինձ բացատրեցին, որ ես դրախտ եմ գնում, քանի որ այդ ժամանակ այդպես էին կարծում: Եվ ես շատ արագ հասկացա, որ դրախտը իրականում դժոխք է: Վերադառնալով՝ ես ոչինչ չասացի, քանի որ իրավունք չունեի քննադատել այն երկիրը, որտեղ եղել էի: Բայց կտրուկ փոխեցի հայացքներս քաղաքականության նկատմամբ. դրանից հետո այն ինձ չի հետաքրքրում»,- կիսվել է Ազնավուրը:

Այնուամենայնիվ նա խոստովանել է, որ մարդկանց և երկիրը շատ է հավանել, քանի որ ռուս հանդիսատեսը շուտ է ընկալում իր երգերը:

Հարցազրույցի ավարտին Ազնավուրը նշել է, որ ժամանակակից հանդիսատեսը երկար տարիների ընթացքում չի փոխվել:

«Ոչ թե հանդիսատեսն է փոխվել, այլ փոխվել է այն, թե ինչպես է մեդիան մեզ մատուցում նյութը: Հաճախ մեզ մատուցում են մի բան, որը ոչ հետաքրքրություն ունի, ոչ նշանակություն: Այսօր մենք հեռացել ենք երկրների մշակույթից և շատ ենք կողմնորոշվել դեպի ԱՄՆ»,- ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում