«Marca»-ի հաղորդմամբ, իսպանական «Բարսելոնա»-ն պատրաստ է 100 մլն եվրո վճարել «Արսենալ»-ի կիսապաշտպան Ֆաբրեգասի և «Լիվերպուլ»-ի հարձակվող Տորրեսի համար: Այս ֆուտբոլիստներին կատալոնական ակումբը վաղուց էր ուզում ձեռք բերել: «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բազմիցս նշել է, որ մեծ սիրով կհամագործակցեր նրանց հետ: Այժմ, երբ արդեն կապտանռնագույնները պայմանագիր են կնքել Qatar Foundation-ի հետ, նրանք կարող են ոչ միայն մարել ակումբի պարտքերը, այլ նաև ի կատար ածել Գվարդիոլայի ցանկությունը: